Ռուս բնակչության 10%-ը հարուստ ռուսներին բնութագրել է ավելի խնայող և ներդրումային վարքագծով:
Forbes-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ուսումնասիրության մեջ:
Արդյունքում նրանք ունեն այսպես կոչված «անվտանգության բարձ», ըստ որի եկամտի բոլոր աղբյուրների կորստի դեպքում հարուստ ռուսների ավելի քան մեկ քառորդը մեկ կամ ավելի տարի կկարողանան շարունակել վարել իրենց սովորական ապրելակերպը: Նշվում է, որ հարուստ ռուսաստանցիների ավելի քան մեկ քառորդը (27%) կկարողանա վարել իրենց սովորական կենսակերպը մեկ կամ ավելի տարի, նույնիսկ եթե կորցնեն եկամտի բոլոր աղբյուրները:
Սրանք այն հարցման արդյունքներն են, որոնք անցկացրել են Ազգային Հետազոտական Համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի հետազոտողները մեծահարուստ ռուսների շրջանում:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ այս ռուսներն ունեն խնայողություններ, որոց տարեկան եկամուտը գերազանցում են իրենց ընտանեկան բյուջեն, ընդ որում սա բնորոշ է ընդհանուր բնակչության միայն 3%-ին:
Հարուստ քաղաքացիների 30%-ը ևս բավարար «անվտանգության բարձ» ունի 5-12 ամսվա համար (ամբողջ բնակչության 9%-ը), 27%-ը բավարար խնայողություններ ունի 2-4 ամսվա համար, և հարուստ ռուսների միայն 8%-ն ունի բավականաչափ խնայողություններ մեկ կամ ավելի քիչ ամսվա համար։
Հետազոտողները հարցումներ անցկացրել են այն ռուսների հետ ում ամսական եկամուտը, ըստ Ռոսստատի 2022թ. եկամտի ակարդակը, մեկ երեխա ունեցող ընտանիքի համար կազմում է մոտ 500 000 ռուբլի և 660 000 ռուբլի՝ երկու երեխա ունեցող ընտանիքի համար:
Միևնույն ժամանակ, ըստ Ռոսստատի 2023 թվականի տվյալների, Ռուսաստանի ընդհանուր բնակչության ավելի քան մեկ քառորդի (26.2%) միջին եկամուտ՝ ամսական 27 000-ից մինչև 45 000 ռուբլի է, իսկ քաղաքացիների միայն 11.2%-ի եկամուտը գերազանցում է 100 000 ռուբլին։
Հարուստ ռուսների ճնշող մեծամասնությունը (94%) խնայողություններ է անում, չնայած այն հանգամանքին, որ նման վարքագիծը բնորոշ է ռուսների միայն մեկ երրորդին։ Քաղաքացիների կեսից ավելին խնայում է իրենց եկամտի 11%-ից մինչև 30%-ը, իսկ գրեթե յուրաքանչյուր տասներորդ հարուստ ընտանիքը խնայողությունների վրա ծախսում է իր եկամտի կեսից ավելին։
Հարուստ քաղաքացիների մեծամասնությունը (60%) փորձում է կանոնավոր կերպով խնայել, և այս պահվածքն ավելի բնորոշ է երիտասարդ հարուստ ռուսներին (18-24 տարեկան)՝ նրանք հինգ անգամ ավելի շատ խնայողություններ են անում, քան, օրինակ, 55-64 տարեկան մարդիկ։
Ուսումնասիրության համաձայն՝ 43%-ը բանկային ավանդներ և կանխիկ փող է ներդնում բանկերում: Հարուստ բնակչության մնացած 57%-ն էլ գնում է բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումներ է կատարում հիմնադրամներում, սեփական բիզնեսում և այլն:
Ընդհանուր առմամբ, ներդրումային պրակտիկան իրականացնում է ռուսաստանցիների միայն մի փոքր մասը: Նրանց միայն մոտ մեկ քառորդն է գնում մասնավոր ընկերությունների բաժնետոմսեր և պարտատոմսեր, 12%-ը՝ թանկարժեք մետաղներ, 11%-ը՝ անշարժ գույք, 9%-ը՝ կրիպտոարժույթ։
Որպես կանոն, մեծահարուստները վարկերը չեն դիտարկում որպես ֆինանսական խնդիրների լուծման գործիք և նրանցից միայն 19%-ը դժվար իրավիճակում կմտածի վարկ վերցնելու մասին, մնացածը կնախընտրի նվազեցնել ծախսերը կամ օգտվել խնայողություններից։
Ըստ ՌԴ ԳԱ Դաշնային գիտահետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատողի՝ միջև 500 000 ռուբլի եկամուտ ունեցող ընտանիքները կարելի է հարուստ համարել, եթե հաշվի առնենք, որ ռուսների միջին եկամուտը չի գերազանցում 45 000 ռուբլին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում