Ինչպիսի՞ն է իրական արդյունավետ փոխարժեքի վարքագիծը

2 Min Read

Ազգային արժույթը յուրաքանչյուր երկրի պետականության կարևորագույն հենասյուներից մեկն է։ Հայկական դրամն անցել է բավականին բարդ ուղի, սակայն կարողացել է պահպանել իր դերը տնտեսությունում։ Ներակյումս բազմաթիվ խոշոր պետություններ բախվում են տնտեսական սուր խնդիրների, և հանգուցալուծումը հաճախ դառնում է սեփական արժույթն այլ երկրի արժույթով փոխարինելը։

Նման իրավիճակ էր, օրինակ, Էկվադորում, որտեղ շրջանառվում է ամերիկյան դոլարը։ Այս իրավիճակին դեմ չեն նաև Արգենտինայի ներկայիս իշխանությունները։ Փաստացի, երբ ընդունում ենք այլ երկրի արժույթը որպես պաշտոնական վճարման միջոց, զիջում ենք մեր սուվերենության մի մասը՝ հարմարվելով, որ երկրում շրջանառվող փողի կառավարումը պետք է կատարվի այլ կենտրոնից։

Այս մոտեցումը լի է այլ վտանգներով, քանի որ ոչ իշտ է կարելի կանխատեսել՝ ինչպիսի հարաբերություններ կարող են լինել երկների միջև։ Այս առումով ազգային արժույթի և այլ արժույթների փոխհարաբերությունների մասին կարելի է իմանալ ոչ թե առանձին-առանձին արժույթները համադրելով, այլ ուսումնասիրելով իրական արդյունավետ փոխարժեքները։

  • ԿԲ-ն պարզաբանում է, որ 2023 թ․ իրականցվել են արդյունավետ փոխարժեքի հաշվարկման մեթոդաբանական փոփոխություններ։ Մասնավորապես, 5 տարվա ֆիքսված միջինները փոխարինվել են 3 տարվա սահող միջիններով։ 2023թ․ համար արդյունավետ փոխարժեքի հաշվարկման մեջ օգտագործվել են 2020-2022թթ․ արտաքին առևտրաշրջանառության տվյալների հիման վրա հաշվարկված միջին կշիռները։


Ինչպես նաև հաշվարկի մեջ ընդգրկվել են ՀՀ ամբողջ արտաքին առևտրաշրջանառության առնվազն 85% ծածկույթ ապահովող երկրներ։ Հաշվարկներից բացառված են ոչ առևտրային բնույթի և պատվիրատուի հումքով կատարվող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև ծառայությունների արտահանման և ներմուծման ծավալները՝ պայմանավորված ըստ երկրների տվյալների բացակայությամբ:

Նկատենք, որ ինդեքսի աճը նշանակում է դրամի արժևորում

Վիճակագրական տվյալները փաստում են, որ  դեռևս 2024թ․ հունվարին իրական արդյունավետ փոխարժեքը  հաստատվել է 251 մակարադակում։  Այնուհետև նկատվում է շարունակական աճ մինչև 2024թ․ ապրիլ, երբ իրական արդյունավետ փոխարժեքը հաստատվում է 265 մակարդակում։ Սակայն, արդեն մայիսին նկատվում է անկում, որի արդյունքում իրական արդյունավետ փոխարժեքը կազմում է 259։

Կիսվեք այս հոդվածով