Ո՞ր բանկն է առաջատար լրատվամիջոցներում ունեցած հիշատակումների թվով

2 Min Read

MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների հիման վրա ներկայացվել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2024թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը (555 հիշատակում), որին հաջորդում են Ամերիաբանկը (512 հիշատակում) եւ Ֆասթ Բանկը (436 հիշատակում):

Երկրորդ եռամսյակում լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը՝ 546 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 18 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատարը Ամերիաբանկն է՝ 5 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը՝ 476 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով IDBank-ն է՝ 424 հիշատակում, երրորդը Կոնվերս Բանկն է՝ 411 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է IDBank-ը՝ 97,9 %, 424 դրական հիշատակում 433-ից:

Երկրորդն այս ցուցանիշով Ամիօ Բանկն է՝ 97,5 %, 388 դրական հիշատակում 397-ից, երրորդը՝ Կոնվերս Բանկն է՝ 97,2 %, 411 դրական հիշատակում 423-ից:


*** MaxMonitor համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից`Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթեր (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (9 անվանում):

MaxMonitor -ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

Ավելին` Banks.am

Share This Article