Rivian ընկերությունը մեկ օրում իր շուկայական կապիտալիզացիան ավելացրել է գրեթե 3 մլրդ դոլարով, եւ այն ամենը, ինչ պահանջվել էր դրա համար, բավականին պարզ գործարքն էր խոշոր մրցակցի հետ: Հայտնում է Bloomberg-ը։
Հինգշաբթի օրը հայտնի դարձավ, որ Rivian-ը և Mercedes-Benz-ը կմիավորեն ուժերը՝ «մի քանի տարում» Եվրոպայում էլեկտրական ֆուրգոններ ստեղծելու համար։ Այս տեղեկությունը նպաստեց Rivian-ի բաժնետոմսերի 11 % աճի:
Mercedes-ի հետ համատեղ ձեռնարկությունը Rivian-ի համար ավելի էժան միջոց կլինի եվրոպական շուկա մուտք գործելու և կբարձրացնի վստահությունը մատակարարների և պոտենցիալ հաճախորդների մոտ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում