Որքա՞ն գումար են ծախսել ռուսներն ամառային հանգստի համար

2 Min Read

Ռուսաստանցիների գրեթե երկու երրորդը արտասահմանում ամառային հանգստի արժեքը գնահատել է 200 հազար ռուբլի և ավելին մեկ ընտանիքի համար, հետևում է «Ренессанс Страхование»-ի (RENI) կողմից անցկացված հարցման արդյունքներից:

Հարցումն անցկացվել է այս տարվա մայիսին առցանց հարցաշարի միջոցով, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր ավելի քան 2000 ռուս խոշոր քաղաքներից։

Այսպես, հարցվածների 28%-ը ծախսել է կամ կծախսի 200-300 հազար ռուբլի արտասահմանում հանգստանալու համար, 24%-ը՝ 300-400 հազար ռուբլի, 6%-ը՝ 400-500 հազար ռուբլի, իսկ 2% -ը` 500 հազար ռուբլի եւ ավելին։

Ամենահայտնի հանգստի վայրերը եղել են Թուրքիան (31%), Եգիպտոսը (22%), Թաիլանդը (20%), Վիետնամը (13%) և Վրաստանը (12%)։

Ինչպես փոխանցում է РБК-ն, հարցվածների եւս 11%-ը նշել է Կենտրոնական Ասիայի երկրները, 8%-ը՝ ԱՄՆ, 5%-ը՝ Հայաստան։

Այս ամառ հարցման յուրաքանչյուր յոթերորդ մասնակիցը հանգստացել է արտասահմանում կամ պատրաստվում է ճանապարհորդել, ճնշող մեծամասնությունը մտադիր է արձակուրդն անցկացնել Ռուսաստանում։

Հունիսին Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) ներկայացրել է 5 լավագույն երկրները, որտեղ ռուսները ամռանը մեկնելու են հանգստանալու։

Թուրքիան հերթական անգամ գլխավորել է ցուցակը. այն ընտրել է ռուս զբոսաշրջիկների կեսից ավելին: Ըստ ATOR-ի հաշվարկների՝ ամառային ամիսներին այս երկիր կարող է այցելել մոտ 3 միլիոն ռուս։

Երկրորդ տեղում Աբխազիան է, որտեղ սպասվում է մինչև 1,15 մլն ՌԴ քաղաքացի կամ զբոսաշրջիկների ընդհանուր թվի 20%-ը։

Երրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ն։ ATOR-ի հաշվարկներով՝ այնտեղ կհանգստանա մոտ 280–300 հազար ռուս զբոսաշրջիկ, ինչը 7–13 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի։

Չորրորդ և հինգերորդ տեղերում են Եգիպտոսը (մոտ 260 հազար ռուս, ինչը մոտ 20-30%-ով ավելի է, քան անցած ամառ) և Թաիլանդը (մինչև 220 հազար՝ համապատասխանաբար մի փոքր ավելի քիչ, քան ձմռանը)։

Share This Article