Բրյուսելում կկայանա Թուրքիայի և Եվրամիության միջև «Բարձր մակարդակի առևտրային երկխոսության» առաջին նիստը։
Նշվում է, որ այն տեղի կունենա Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի և Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի նախագահությամբ։
Նիստի շրջանակներում Բոլաթը և Դոմբրովսկիսին կհանդիպեն Թուրքիայի և ԵՄ-ի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ։
Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Թուրքիա-ԵՄ առևտրային և տնտեսական համագործակցության խորացումը, երկկողմ առևտրային հարցերը և համագործակցության ոլորտներում ձեռք բերված առաջընթացը, ներառյալ, որոնք քննարկվել էին 2023-ի հոկտմեբերին տեղի ունեցած երկրողմ առևտրի հարցերով աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում