Գործարքների թվով առաջատար միջազգային վճարային համակարգի քարտերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Visa, MasterCard, AMEX, Diners Club եւ այլն. աշխարհում շրջանառվող միջազգային  վճարային համակարգի քարտերով օրական հսկայական ծավալների գործարքներ են կատարվում։

Միջազգային վճարային համակարգերի միջև միշտ էլ եղել է ակտիվ մրցակցություն։ Բոլոր համակարգերն էլ  մշտապես փորձում են իրենց ծառայությունները հասանելի դարձնել աշխարհի տարբեր անկյուններում։

Այս պայքարը հատկապես սրվեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ, այսպես կոչված, հավաքական Արևմուտքը և Արևելքը սկսեցին պայքարը աշխարհում վերահսկողության գոտիների բաժանման գործում։ Այս բաժանումը տեղի է ունենում բոլոր հնարավոր կենսական ոլորտներում՝ այդ թվում նաև ֆինանսական համակարգում։

Մի կողմից համաշխարհային ֆինանսական համակարգը մասնատվում է բուռն մրցակցության, մյուս կողմից Ռուսաստանի նման խոշոր տնտեսության վրա դրված ֆինանսական ծանր պատժամիջոցների պատճառով։ Օրինակ, արևմտյան ուժերն ամեն ինչ անում են մրցակցությունից դուրս մղելու համար ռուսական «Միր» վճարային համակարգը։



Հետաքրքիրն այն է, որ հարվածի տակ են հայտնվում նաև այն երկրների վճարային համակարգերը, որոնք համագործակցում են ռուսական վճարային համակարգի հետ։

Արդյունքում ֆինանսական հոսքերի հետ կապված շարունակ խնդիրներ են առաջանում, ինչն էապես նվազեցնում է տնտեսական հարաբերությունների որակը։

Այսպիսով, տարբեր վճարային համակարգերի միջև առկա մրցակցությունը համաշխարհային մակարդակում առաջ է բերել հիմնական դերակատարներին․

2023թ․ արդյունքներով առաջատար դիրքերում են գտնվում Visa միջազգային վճարային համակարգի քարտերը, որոնց միջոցով իրականացված գործարքների թիվը կազմել է 267 մլրդ` 2022թ․ համեմատ աճելով 25 մլրդ գործարքով։

Երկրորդ հորիզոնականում են հայտնվել չինական Unionpay միջազգային վճարային համակարգի քարտերը, որոնց օգնությամբ իրականացված գործարքների թվաքանակը կազմել է 228 մլրդ։ Վերջինս 2022թ․ համեմատ աճել է 15 մլրդ գործարքով։

Երրորդ տեղում է MasterCard միջազգային վճարային համակարգը. այս քարտերի միջոցով իրականացված գործարքների թվաքանակը կազմել է 171 մլրդ` 2022թ․ համեմատ աճելով 21 մլրդ գործարքով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով