Արտահանման և ներմուծման ծավալները նվազել են. մայիսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել խաղաղության պայմանագիրը ստորագրելու դիմաց։ Այս ամենին զուգահեռ  լարվում են Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այս ամենը չի կարող չանդրադառնալ ՀՀ տնտեսական միջավայրի վրա։

Ուսումնասիրենք ՀՀ տնտեսության առանցքային ցուցանիշները 2024թ․ մայիս ամսվա դրությամբ․

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2024թ․ մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏ 229,707 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏ 42,906 մլն:

2024թ․ մայիսին առևտրի շրջանառության ծավալը հաստատվել է ֏ 501,541 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏267,454 մլն մակարդակներում:

2024թ․ մայիսին ՀՀ-ում արտադրվել է 682 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի մայիսին կազմել է ֏ 276,889, իսկ արտահանման և ներմուծման ծավալները մայիսին կազմել են համապատասխանաբար  $958մլն և $1,200 մլն։ 

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե 2024թ․ մայիսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2023թ․ մայիսի և 2024թ․ ապրիլի արդյունքների համապատասխան  մակարդակների հետ․

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ մայիսին 2023թ․ մայիսի համեմատ հաստատվել է 5.2% մակարդակում։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը  2024թ․ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 6,9%:

2024թ․ մայիսին շինարարության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 18,1%-ով։

2024թ․ մայիսին 2023թ․ մայիսի համեմատ առևտրի շրջանառության ծավալներն աճել են 17,6%-ով։ 2024թ․ մայիսին 2023թ․ նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 2,8%։

2024թ․ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ունեցել ենք գնաճ 0,3%-ով։ 2024թ․ մայիսին 2023թ․ նույն ամսվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  6,4%-ով։

Արտահանման և ներմուծման ծավալները 2024թ․ մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են համապատասխանաբար մոտ 57,4%-ով և 17,2%-ով։ 



Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ․ մայիսին ապրիլի համեմատ կազմել է 2%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների կրճատումը  2024թ․ մայիսին ապրիլի համեմատ կազմել է 0,2%:

2024թ․ մայիսին ապրիլի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 42,6%-ով։ Ներմուծման ծավալներում ևս անկում է արձանագրվել` 56,9%։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը ապրիլի համեմատ մայիսին նվազել է 5,3%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով