Խելացի մարդիկ ունեն նպատակներ, մնացածը` ցանկություններ. Հաջողակ Մտքեր

1 Min Read

Հաջողությունը սովորաբար գալիս է այն ժամանակ, երբ չափազանց զբաղված ես այն փնտրելու համար:

Հենրի Դեյվիդ Թորո/ գրող, փիլիսոփա/

Մարդու լավագույն ընկերներն իր տասը մատներն են:

Ռոբերտ Քոլյեր/ հոգևորական/

Խելացի մարդիկ ունեն նպատակներ, մնացածը` ցանկություններ:

Վաշինգտոն Իրվինգ/ փաստաբան, գրող, լրագրող/

Փոքր հնարավորությունները հաճախ մեծ ձեռնարկության սկիզբն են:

Դեմոսթենես/ դիվանագետ, հռետոր, գրող/

Բիզնեսը հոսանքն ի վեր նավարկողի նման է՝ կամ առաջ, կամ հետ, այլ ընտրություն չկա:

Լյուիս Փիրսոն/ գրող, պրոդյուսեր/

Ես ամենախելացի մարդը չեմ, սակայն վստահաբար կարող եմ ընտրել խելացի գործընկերների:

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ/ քաղաքական գործիչ, ԱՄՆ նախկին նախագահ/

Երկար սպասելով կատարյալ պահի, հնարավոր է՝ բաց թողնեք ճիշտ պահը:

Մայքլ Դել/ ձեռնարկատեր, գործարար, ներդրող/

Հաջողությունը երկչոտների համար չէ, այլ նրանց, ովքեր կարող են առաջնորդ լինել, որոշումներ կայացնել և վճռորոշ գործողություններ իրականացնել:

Ջոզե Սիլվա/ գրող/

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով