Smart Place․ խելացի լուծումներ հարմարավետ ու էներգախնայող ապրելակերպի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

4 Min Read

Team Systems ընկերությունը ներկայացրեց իր նոր՝ Smart Place միջավայրերի ավտոմատացման համակարգերը, որտեղ համախմբված են բնակարանների, առանձնատների, հյուրանոցների ու կոմերցիոն տարածքների համար խելացի լուծումներ առաջարկող համաշխարհային առաջատարների պրոդուկտները։

Smart Place-ի նպատակն էներգաարդյունավետ ու հարմարավետ ապրելակերպի տարածումն է Հայաստանում:

«Այս լուծումների շնորհիվ ցանկացած միջավայր կդառնա խելացի՝ ջեռուցումից, էլեկտրականսարքերից ու լուսավորությունից մինչև աուդիո և վիդեո համակարգերի կառավարում, որոնք բոլորը ինտեգրված են և աշխատում են սիմբիոզի մեջ՝ զուգահեռաբար կրճատելով էներգիայի սպառման ծախսերը»,-շնորհանդեսի ընթացքում նշեց Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը։

Smart Place-ի գլխավոր մատակարարը HDL տեխնոլոգիական կոնցեռնն է, որն արդեն երեսուն տարի մասնագիտացած է այս ոլորտի զարգացման, ներդրման ու կառավարման հարցերում` իրականացնելով համաշխարհային մասշտաբի նախագծեր, ինչպիսիք են՝ Զահա Հադիդի ֆանտաստիկ Մորֆիուս հյուրանոցային համալիրը, ՆԱՏՕի գլխավոր գրասենյակը, Դուբայի օդանավակայանը, Մարիոթ, Հիլթոն, Վինդհեմ ցանցերի հարյուրավոր հյուրանոցներ և այլն:

Միջոցառման
ընթացքում HDL ընկերության գործունեությունը ներկայացրեցին խելացի լուծումների ղեկավար Միշել Ջյան և միջազգային վաճառքների ղեկավար Սառա Սուն։

«Իսկապես տպավորված եմ խելացի լուծումներիկիրառման հայկական փորձով»,- ասում է Միշել Ջյան։

Նա նկարագրելով իրենց առաջարկած լուծումների ազդեցությունը կենցաղում, շարունակում է.

«Պատկերացրեք, ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքային օրվա վերջում տուն եք վերադառնում։ Այն պահից սկսած, երբ բացում եք տան դուռը, միանում է ձեզ հարմար լուսավորություն, ջերմաստիճանը կարգավորվում է ձեր նախընտրությամբ, աուդիո համակարգը նվագում է ձեր երգացանկը և այլն։ Ասես տունը գրկաբաց դիմավորում է տանտիրոջը։ Սա այն է, ինչ մենք անում ենք մարդու կյանքն իդեալական դարձնելու համար, իսկ ձեզ մնում է վայելել»:

Հաշվի առնելով խելացի լուծումների բարձր որակն ու հասանելիությունը՝ դրանք նախատեսված են թե՛ տների, թե՛ գրասենյակների և թե՛ ամբողջական էներգաարդյունավետ խելացի շենքերի համար:

Smart Place-ում ներառված են լուսավորություն, վարդակներ ուանջատիչներ, ջեռուցում, հովացում ու օդափոխություն, դռների, պատուհանների, շերտավարագույրների ավտոմատացում, ապակիների թափանցիկություն, աուդիո և սմարթ TV համակարգեր, տնային կինոթատրոն, հեռուստատեսություն ու անգամ այգիների ջրամատակարարում ու շատ ավելին, և այս ամենը` լիովին ավտոմատացված, հստակ, վստահելի ու ապահով:

Բացի սենսորային վահանակներից և բջջային հավելվածից, համակարգն ունի նաև ձայնային կառավարում, որը հնարավոր է իրականացնել Yandex-ի՝ Ալիսա, Apple-ի՝ Սիրի, Amazon-ի՝  Ալեքսա և Google օգնական համակարգերի միջոցով:

Միջոցառմանը մասնակցում էին ճարտարապետական ստուդիաների, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ ու ինտերիեր դիզայներներ, ինչպես նաև գործարար աշխարհի շատ ներկայացուցիչներ, ովքեր կարող են հետաքրքրված լինել բնակարաններում ու կոմերցիոն տարածքներում, ինչպես նաև հյուրանոցներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ:

Ի դեպ, Team Systems ընկերությունը հուլիսի 15-ից մեկնարկելու է անվճար ուսուցողական հանդիպումներ խելացի լուծումներով նախագծերով հետաքրքրվողպրոֆեսիոնալ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծանոթացնելու Smart Place-ում առկա բոլոր լուծումները, որպեսզի իրենց նախագծերում հաշվի առնեն բոլորմանրուքները։


***
Team Systems ընկերությունը Թիմ ընկերությունների խմբի անդամ է։ Այն հանդիսանում է էլեկտրական և ցածրահոս համակարգերի նախագծման ու իրականացման ոլորտում առաջատար ընկերություններից մեկը։ Team Systems-ը HPE, Lenovo, Cisco, APC, Siemon, Huawei, HDL և բազմաթիվ այլ համաշխարհային հսկաների պաշտոնական գործընկերն է Հայաստանում։ Ընկերությունը կառուցում և սպասարկում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ամբողջ Հայաստանում, ինչպես նաև իրականացնում է «խելացի տուն, գրասենյակ, հյուրանոց» համակարգերի մշակում և իրագործում։


Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում (տեսանյութ, լուսանկարներ)


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով