Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի մի հատվածը

0 Min Read
Հիմնանորոգվում է Տ-1-62, /Հ-4/-Երնջատափ-Շողակն ավտոճանապարհի կմ0+000-կմ3+400 հատվածը։ 3.4կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է Արագածոտնի մարզում և միմյանց է կապում Երնջատափ ու Շողակն բնակավայրերը։
Հողային աշխատանքներն ավարտական փուլում են։ Կառուցվում են մայթերը‚ տեղադրվել են ջրթող վաքերը‚ կատարվում են ճանապարհի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման աշխատանքները։
Որոշ հատվածներում իրականացվում է ասֆալտապատում։ Վերանորոգվում է նաև ճանապարհին առկա քայքայված կամուրջը։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Share This Article