Արքայազն Ուիլյամը և նրա կինը թագուհու մահից հետո դարձել են միլիարդատերեր

1 Min Read

Արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, միլիարդատերեր են դարձել Եղիսաբեթ II թագուհու մահից հետո, գրում է Time.news-ը։

Ինչպես նշվում է, Ուիլյամը ժառանգել է Քորնուոլի դուքսի տիտղոսը և դարձել Քորնուոլի ու Քեմբրիջի դուքսը, իսկ նրա կինը՝ Քորնուոլի և Քեմբրիջի դքսուհին։ Մեծ Բրիտանիայի թագավոր Կարլ III-ը իր որդուն՝ Ուիլյամին, հռչակել է Ուելսի արքայազն, իսկ կնոջը՝ արքայադուստր։

Նոր տիտղոսները ստանալուց հետո Ուիլյամի կարողությունը կաճի մինչև 1,1 միլիարդ ֆունտ ստերլինգով։ Հստակեցվում է, որ դքսական կոչումը ենթադրում է տարբեր ակտիվների, ինչպես նաև հողերի, գետերի և անտառների ստացում։

Ներկայում Ուելսի արքայազնը և արքայադուստրը 128 հազար ակր հողեր ունեն Անգլիայի և Ուելսի 20 կոմսություններում։

Հիշեցնենք, որ Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում, Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում։ Նա կառավարեց՝ 70 տարի 7 ամիս: Սեպտեմբերի 9-ից երկրում համազգային սուգ է հայտարարվել։ Հուղարկավորությունը նշանակվել է սեպտեմբերի 19-ին։ Թագավոր է հռչակվել մահացած թագուհու որդի Չարլզ III-ը։

Share This Article