Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք, Հանրապետության հրապարակից բացի, մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի փողոցներում, կհեռացվեն:
Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք լարերն ենք մաքրում փողոցներից, մայթեր ենք սարքում, քաղաքը, մասնավորապես՝ փոքր Կենտրոնը, փորձում ենք բերել գեղեցիկ տեսքի, մեկ էլ տեսնում ենք լավաշ, դեղին պլակատներով անվերջանալի ավտոբուսները, միկրոավտոբուսները»,- ասել է նա:
Քաղաքապետը նաև նշել է, որ չի կարող լինել ընկալում, որ հիմա կարելի է անել ամեն ինչ.
«Հետևապես քաղաքում, բոլոր այն տեղերում, որտեղ այս միկրոավտոբուսները, բացի հրապարակից, կանգնած են իրենց պլակատներով, ամենաչոր մեթոդով դրանց դեմ պետք է պայքարել»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում