Երևանը դառնալու է «սմարթ սիթի», ամբողջ աշխատանքը օնլայն երևալու է․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read
Երևանը կդառնա «սմարթ սիթի», կատարվող ամբողջ աշխատանքն էլ առցանց երևալու է։
Այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Երևան քաղաքի «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ տարածատեղեկատվական միասնական GIS համակարգն ընդլայնվում է։
Նրա խոսքով` այդ համակարգի ընդլայնման միջոցով հնարավոր կլինի ավելի թափանցիկ ձևով կառավարել քաղաքաշինական թույլտվությունների շերտը կադաստրային ծածկագրերով։
«Ակտիվ քաղաքացի» վերլուծական GIS հարթակում տեղեկության ներմուծման նոր աղբյուրի ինտեգրում է արվել։ Նախկինում տվյալները ներմուծվում էին «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի ինտեգրման շնորհիվ։ Այսօր արդեն թեժ գծի համարի (1-05) հետ ինտեգրացիա կա, և 2 տարբեր աղբյուրից տարածական միջավայրում հնարավոր է տեսնել քաղաքային խնդիրները, վերլուծել ու հետևել աշխատանքներին։
Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչը շեշտեց, որ աղբահանության վերահսկման հարթակի ստեղծման նպատակով որպես առաջին քայլ ստեղծվել է բջջային հավելված։
Այս գործիքով հնարավոր է եղել գրանցել գրեթե բոլոր աղբամանների վիճակը, գործընթացը շարունակվում է։
TAGGED:
Կիսվեք այս հոդվածով