Երևանում հազար հանդիսատեսի համար կկառուցվի հավաքովի կունստրուկցիաներով միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ։
Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է հավաքովի կունստրուկցիաներով մարզադաշտի ձեռքբերման, ինչպես նաև նոր մարզադաշտի կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
Նշվել է, որ մարզադաշտը նպատակահարմար է կառուցել «սեննդվիչ պանելներով», որը կունենա 1000 և ավելի հանդիստեսի համար նախատեսված տրիբունա և միջազգային չափանիներին համապատասխան մարզադաշտ, որը թույլ կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ և խոշոր միջազգային մրցաշարեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում