Meta Platforms-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ նորագույն սոցիալական մեդիան` Threads, ունի ամսական ավելի քան 175 մլն ակտիվ օգտատեր, – գրում է Reuters-ը:
X-ի (նախկին Twitter) մրցակիցը՝ Threads-ը հայտնվեց հավելվածների շարքում անցյալ տարվա հուլիսի 5-ին, որը ժամանակի ընթացքում գրավեց բազմաթիվ օգտատերերի:
Այն հավաքել է 100 մլն օգտատեր մեկ շաբաթից քիչ ժամանակում, քանի որ Instagram հարթակի օգտատերերի համար Threads պրոֆիլ ստեղծելը շատ հեշտ է, սակայն որոշ օգտատերեր հետագայում հեռացել են:
Ապրիլին Threads-ն ուներ ավելի քան 150 մլն օգտատեր: Threads-ը չի բացահայտում հիմնական ցուցանիշները, ինչպիսիք են օրական ակտիվ օգտատերերի քանակը և մեկ օգտատիրոջ ծախսած միջին ժամանակը:
Ըստ շուկայական հետախուզական Sensor Tower ընկերության ՝ թեև Threads-ն ավելացրել է օգտատերերի թիվը միջազգային ընդլայնման և նոր հնարավորությունների շնորհիվ, հարթակը չի կարողանում ներգրավվածություն ապահովել:
Անցյալ ամիս օգտատերերըը Threads հավելվածում միջինում օրական յոթ րոպե են անցկացրել, ինչը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 79%–ով պակաս է: Threads-ը գովազդ չունի և, որպես այդպիսին, Meta-ի համար քիչ գումար է բերում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում