Վրաստանում գնաճը տարեվերջին կհասնի 4 տոկոսի, հայտնում է Galt & Taggart ներդրումային ընկերությունը,– գրում է Sputnik Грузия-ն։
«Մենք կարծում ենք, որ գնաճի տեմպերը կշարունակվեն մինչև ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակ: Դրա վրա ազդում են տարբեր գործոններ, այդ թվում՝ միջազգային շուկաներում ապրանքների գնաճը: Վրացական լարիի փոխարժեքի տատանումները նույնպես որոշ չափով ազդում են: Կարծում ենք, որ երկրորդ կիսամյակում և մինչև այս տարվա վերջ գնաճը կաճի»,- BMG մեդիա հարթակին ասել է հետազոտական բաժնի ղեկավարը։
Այս առումով վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև տարեվերջ կպահպանվի 8 տոկոսի մակարդակում։ Նշվում է, որ հունիսին Վրաստանում տարեկան գնաճը հասել է 2.2 տոկոսի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում