Ծովային երկրների վարկանիշում Վրաստանը 119-րդն է աշխարհում և նախավերջինը՝ Սև ծովի ավազանի երկրների շարքում,— գրում է Sputnik Грузия-ն:
ՄԱԿ-ի ինդեքսի համաձայն՝ 2023 թվականին Սև ծովի ավազանի երկրների տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.
- Թուրքիա – 19-րդ
- Ռուսաստան – 32-րդ
- Ռումինիա – 81-րդ
- Բուլղարիա – 108-րդ
- Վրաստան – 119-րդ
- Ուկրաինա — 158-րդ
Նշվում է, որ Վրաստանն ունի ծովային դրոշ, պետական կարգավորող մարմին, նավահանգիստներ, փրկարարական համակարգման կենտրոն, հիդրոգրաֆիական ծառայություն և ուսումնական կենտրոններ։
Երկիրը նաև հուշագրեր է ստորագրել ավելի քան 70 պետությունների հետ՝ վրացի ծովագնացներին աշխատանքի տեղավորելու նպատակով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում