Հաքերները ռեկորդային ծավալների կրիպտոարժույթներ են գողացել

1 Min Read

Բլոկչեյնով զբաղվող TRM վերլուծական ընկերության տվյալներով՝ հաքերների միջոցով գողացված կրիպտոարժույթների ծավալն ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին կրկնապատկվել է՝ կազմելով 1.38 մլրդ դոլար,– գրում է Bloomberg-ը:

Հինգ խոշոր հարձակումները կազմել եմ գողացված կրիպտոարժույթների 70%-ը: Ինչպես 2023 թվականին, այնպես էլ մյուս տարիներին, գողացված միջոցների մեծ մասը բաժին է ընկել փոքր թվով հարձակումներին։

Այնուամենայնիվ, այս տարի կրիպտոարժույթների գողության ծավալը ցածր է գրեթե 2 մլրդ դոլարից: Նշվում է, որ 2022 թվականը կրիպտոարժույթների գողությունների մասով ռեկորդային տարի է եղել:

Կրիպտոարժույթների գները, ինչպես այս տարի, այնպես էլ 2021 թվականի երկրորդ կիսամյակում աճել են՝ հասնելով ռեկորդային բարձր մակարդակի: TRM վերլուծական ընկերությունը պնդել է, որ, հավանաբար, բարձր գներն են նպաստում կրիպտոարժույթների գողության ծավալների մեծացմանը:

Հաքերների կողմից կրիպտոարժույթները գողանալու հիմնական եղանակները եղել են մասնավոր բանալիների և գաղտնի կոդերի ստացումը, որոնք էլ թույլ են տվել մուտք գործել կրիպտո դրամապանակ:

2024-ին ճապոնական DMM Bitcoin բորսայի վրա տեղի ունեցած ամենամեծ հարձակումը հանգեցրել է ավելի քան 300 մլն դոլար արժողությամբ Bitcoin-ների գողության: Հարձակման պատճառը, սակայն դեռևս հայտնի չէ։

 

TAGGED:
Share This Article