Վրաստանում յուրաքանչյուր չորրորդ երիտասարդ աշխատանք չունի

1 Min Read

Թբիլիսիի պետական ​​համալսարանի Տնտեսագիտության միջազգային դպրոցի (ISET) տվյալներով՝ Վրաստանում յուրաքանչյուր չորրորդ երիտասարդ  աշխատանք չունի և կրթություն չի ստանում, – գրում է Jnews.ge-ն:

Այսպես, 2023 թվականին 15-ից 29 տարեկան հարցվածների մեծամասնությունն (58%) ասել է, որ աշխատանք չունի, և յուրաքանչյուր հինգերորդը (21%) նշել է, որ աշխատանք է փնտրում։ Եվրամիությունում այս կատեգորիային է պատկանում երիտասարդների 11.2%-ը, այսինքն՝ ինը հոգուց մեկը։

Նշվում է, որ Վրաստանում 2.5 անգամ ավելի շատ գործազուրկ ու կրթություն չստացած երիտասարդ կա, քան Եվրամիությունում։

Հարցման ժամանակ հարցվածների մոտ 31%-ը կրթություն չէր ստանում, վերապատրաստման դասընթացներ չէր անցնում և չէր աշխատում: Սա ավելի տարածված է եղել 25-29 տարեկան կանանց և Թբիլիսիից դուրս ապրող մարդկանց մոտ։

Իսկ 15-29 տարեկան երիտասարդների շրջանում այս ցուցանիշը կազմել է 26.9%:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով