2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանը ներմուծել է 35.2 հազար ավտոմեքենա, արտահանել՝ 2.9 հազար և վերաարտահանել 24.9 հազար ավտոմեքենա, – գրում է Sputnik Грузия-ն։
Առաջին եռամսյակում հանրապետություն է ներմուծվել 25.2 հազար ավտոմեքենա, արտահանվել է 3.1 հազար, վերաարտահանվել է 19.2 հազար ավտոմեքենա։
Հրապարակված տվյալներով՝ հիմնական մասը բաժին է ընկել մարդատար ավտոմեքենաներին, որոնք կազմել են ընդհանուր շրջանառության 95%-ը։
2024 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանը արտասահման է արտահանել 2 937 ավտոմեքենա։
Երկրորդ եռամսյակում հանրապետությունում վաճառվել է 2 805 մարդատար ավտոմեքենա, 14 մասնագիտացված տրանսպորտային միջոց, 30 բեռնատար, 17 գյուղտեխնիկա, 8 մարդատար ավտոբուս և միկրոավտոբուս և 28 մոտոցիկլետ։
2024 թվականի ապրիլ-հունիս ամիսներին վերաարտահանմանվել է 24 930 մեքենա։
Տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Վրաստանը վերաարտահանել է 24 525 մարդատար ավտոմեքենա, 55 մասնագիտացված մեքենա, 175 բեռնատար, 16 գյուղտեխնիկա, 12 մարդատար ավտոբուս և միկրոավտոբուս և 53 մոտոցիկլետ։
Ինչ վերաբերում է ավտոմեքենաների ներմուծմանը, ապա դրանց թիվը երկրորդ եռամսյակում կազմել է 35 176, որից մեծ մասը կրկին բաժին են ընկել մարդատար ավտոմեքենաներին։
2024 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետություն է ներմուծվել 30 948 մարդատար ավտոմեքենա, 557 մասնագիտացված տրանսպորտային միջոց, 2 300 բեռնատար, 215 գյուղտեխնիկա, 160 մարդատար ավտոբուս և միկրոավտոբուս և 394 մոտոցիկլետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում