Ռուսաստանի գազամատակարարման միասնական համակարգի տվյալներով՝ գազի մատակարարումները հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել են նախորդ տարիների առավելագույն ցուցանիշը, հաղորդում է «Գազպրոմի» մամուլի ծառայությունը,– գրում է РБК–ն։
Այսպես, հուլիսի 4-ին ընկերությունը գրանցել է պատմական նոր ռեկորդ՝ 688.8 մլն խմ։
Ամառային սեզոնին, երբ գազամատակարարման միասնական համակարգում պլանային նախազգուշական աշխատանքներ են իրականացվում, ընկերությունը նշել է, որ այդ ընթացքում «Գազպրոմ»-ն ապահովում է գազասպառողների պահանջարկը:
Հունիսի 2-ին գազամատակարարման միասնական համակարգում գազի օրական մատակարարումները նույնպես գերազանցել են այդ ամսվա ռեկորդային մակարդակը։ Հունիսի 19-ին նոր պատմական ռեկորդ է գրանցվել, քանի որ մատակարարումները կազմել են 691 մլն խմ։
Նշվում է, որ բարձր ջերմաստիճանի պայմաններում գազի սպառումն աճում է: Ռուսաստանի միասնական էներգահամակարգի տվյալներով՝ հուլիսի սկզբից երկրում օդի ջերմաստիճանը սահմանված նորմայից չորս աստիճանով բարձր է եղել։
Հուլիսի 4-ին «Фобос» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետը հայտնել է, որ հունիսի 29-ից օդի առավելագույն ջերմաստիճանի տասնյակ ռեկորդներ են սահմանվել, իսկ հունիսի 3-ին օդերևութաբանները գրանցել են պատմական ռեկորդ Ռուսաստանի 38 բնակավայրերում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում