Վիճակագրական տվյալներով` 2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ գրանցվել է բենզինի 25.7% և դիզելային վառելիքի 16.5% գնաճ։
2023-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 948 մլրդ դրամ: Արտահանվել է 133 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, 14 հազար տոննա լոլիկ, 400 տոննա վարունգ:
2024թ․ առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ բնակարանների գները Երևանում աճել են 1.7%-ով, իսկ մարզերում՝ 3.3%-ով։
2024թ․ մայիսին Հայաստան փոխանցված գումարների ծավալներում 59.1% մասնաբաժին ունի ռուսական ռուբլին։ ԱՄՆ դոլարի մասնաբաժինը կազմել է 26.9%, եվրոյի մասնաբաժինն էլ ՝ 11.3%։
2024թ․ առաջին եռամսյակում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն հանրապետությունում կազմում է 653 հազ 721 դրամ, չնայած դրան Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2024թ․ առաջին եռամսյակում կազմում է 282 հազ. 879 դրամ։
Համաշխարհային բանկը 110 միլիոն ԱՄՆ դոլար վարկ կտրամադրի ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։ Նպատակը առողջության առաջնային պահպանման օղակի որակը բարելավելլն է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում