Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ Փաշինյան

1 Min Read

Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիրանց գյուղում նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքին:

այս մասին վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում և կատարել հետևյալ գրառումը․

«Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի»,- գրել է վարչապետը։

Վարչապետը նաև ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։

Վարչապետին այցի ընթացքում ուղեկցել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Տավուշի մարզի Կիրանց գյուղում նոր ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունն առաջացել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածներում իրականացված սահմանազատման աշխատանքներից հետո։

Ավելի վաղ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ Կիրանցի նոր ճանապարհը նախատեսվում է կառուցել երկու ամսվա ընթացքում։

Share This Article