Twitter-ի որոշումը՝ 7,75 միլիոն դոլար վճարել ընկերության անվտանգության նախկին ղեկավար Պիտեր Զատկոյին, ևս մեկ հիմք է սոցցանցի գնման գործարքից հրաժարվելու համար: Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել Է Reuters գործակալությունը։
Մասկի փաստաբանները Twitter-ին ուղղված նամակում նշել են, որ սոցցանցը չի ստացել միլիարդատիրոջ համաձայնությունը Զատկոյին և նրա փաստաբաններին 7,75 միլիոն դոլար վճարելուց առաջ, ինչը խախտում է ամերիկյան սոցցանցը գնելու պայմանագիրը։ Նամակի պատճենը ներկայացվել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով:
Սկզբում Մասկի փաստաբանները, ըստ որոշ աղբյուրների, փորձել են չկառչել այն դիրքորոշումից, որ հունիսի վերջին վճարած 7,75 մլն դոլարը յուրատեսակ «լռության վճար» էր, սակայն ավելի ուշ շեշտը դրվեց այս տարվա ապրիլին Twitter-ի հետ կնքված համաձայնագրի գործողության ընթացքում նման վճարումների նպատակահարմարության վիճարկման վրա: Իլոն Մասկի ներկայացուցիչների կարծիքով՝ նման վճարումը խախտում է Twitter-ի ղեկավարության՝ ընկերության գործունեությունը սովորական ռեժիմով իրականացնելու պահանջը, ուստի կարող է համարվել գործարքի պայմանների խախտում և հիմք ծառայել դրա լուծման համար:
Մասկի փաստաբանները պարզաբանել են, որ գործարքի պայմանների համաձայն՝ Twitter ընկերությունը չէր կարող նման փոխհատուցումներ վճարել առանց գործարարի նախնական համաձայնության: Իրավաբանները հավելել են, որ քանի որ չի կարելի չեղյալ համարել վճարումը, միլիարդատերն այլևս պարտավոր չէ գնել սոցիալական ցանց:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում