Չինաստանում վիրտուալ ռոբոտը դարձել է ընկերության գլխավոր տնօրեն

1 Min Read

Չինական NetDragon Websoft IT ընկերությունը նոր գլխավոր տնօրեն է նշանակել։ Պաշտոնը զբաղեցրել է տիկին Թան Յուն՝ արհեստական ինտելեկտով վիրտուալ մարդանման ռոբոտը։ Թան Յուն դարձել է աշխարհում առաջին կին ռոբոտը՝ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում։ Տեղեկանում ենք Enterprise Talk կայքից։

Ռոբոտը որոշումներ կկայացնի ռիսկերի կառավարման վերաբերյալ, ինչպես նաև կզբաղվի կադրային քաղաքականությամբ։ Ակնկալվում է, որ Թան Յուն կհեշտացնի գործընթացները և արդար կլինի բոլոր աշխատակիցների նկատմամբ:

«Մենք կարծում ենք, որ արհեստական ինտելեկտը կորպորատիվ կառավարման ապագան է։ Գլխավոր տնօրենի պաշտոնում տիկին Թան Յուի նշանակումը վկայում է այն մասին, որ մենք իրապես ձգտում ենք օգտագործել արհեստական ինտելեկտը մեր բիզնեսը վերափոխելու եւ, ի վերջո, ընկերությունը զարգացնելու համար»,-հայտարարել է NetDragon Websoft-ի նախագահ Դեջյան Լյուն:

Կիսվեք այս հոդվածով