Գեղեցկությունը հետաքրքիր է դառնում, երբ այն ծածկված է հագուստով․ Հաջողակ Մտքեր՝ Մոնիկա Բելուչիից

2 Min Read

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին իր կանացիությամբ շարունակում է մնալ աշխարհի ամենասեքսուալ գեղեցկուհիներից մեկը։

Պերուջայի Համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել 16 տարեկանից։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։ Բացի իր մայրենի լեզու իտալերենից Մոնիկան կատարյալ տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուների․ մի փոքր գիտի նաև իսպաներեն։

Նա ունի 2 դուստր, երկուսն էլ նախկին ամուսին դերասան Վենսան Կասելից են։ Դերասանուհին երբեք պլաստիկ վիրահատությունների չի դիմել։

Ամուսնացել է 2 անգամ. առաջին ամուսինը  Կլաուդիո Բասոն էր, 2-րդը, որից արդեն բաժանվել է, Վենսան Կասելը։ Վերջինի հետ հարաբերությունները շարունակվել են 19 տարի։

Ձեզ ենք ներկայացնում Մոնիկա Բելուչիի հայտնի մտքերից մի քանիսը․

🔸Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում երկու դեպքում՝ երբ այն չկա և երբ բացի նրանից՝ այլ բան չկա:

🔸Մարդու իմացությունը մեծացել է տեխնիկայի ոլորտում, բայց ոչ զգացմունքների:

🔸Ինձ համար հին դառնալը նշանակում է՝ ավելի լավը դառնալ:

🔸Գեղեցկությունը հետաքրքիր է դառնում, երբ այն ծածկված է հագուստով:

🔸Կանացիությունը ներդաշնակություն է, բնականություն և զգամունքայնություն:

🔸Չեմ հասկանում այն կանանց, ովքեր ասում են, թե տղամարդու ցանկությունը նվաստացնում է իրենց: Իմ կարծիքով՝ նրանք պարզապես հաշտ չեն իրենք իրենց հետ:

🔸Ներքին հարմարավետություն զգալն այն չէ, ինչպիսի տեսք ունես, այլ այն՝ ինչ ես դու զգում քո ներսում:

🔸Պետք չէ ատել այն մարդկանց, ովքեր նախանձում են քեզ: Նրանք խոստովանում են, որ դու ավելի լավն ես:

🔸Սերն ապրում է միայն այն դեպքում, երբ փոխադարձ հարգանք ու ազատություն կա: Աբսուրդ է որևէ մեկին որպես իր ունենալու ցանկությունը:

🔸Ես երբեք նիհար չեմ լինի: Բնավորությամբ բավական ալարկոտ եմ: Սիրում եմ ուտել: Իրականում ես այսպիսին եմ և չեմ ցանկանում ոչ իրական լինել:

🔸Որքան էլ ուժեղ լինի կինը, նա միշտ իրենից ուժեղ տղամարդու է սպասում: Եվ ոչ նրա համար, որ նա սահմանափակի իր ազատությունը, այլ՝ որ իրեն թույլ լինելու իրավունք տա;

TAGGED:
Share This Article