Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին իր կանացիությամբ շարունակում է մնալ աշխարհի ամենասեքսուալ գեղեցկուհիներից մեկը։
Պերուջայի Համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել 16 տարեկանից։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։ Բացի իր մայրենի լեզու իտալերենից Մոնիկան կատարյալ տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուների․ մի փոքր գիտի նաև իսպաներեն։
Նա ունի 2 դուստր, երկուսն էլ նախկին ամուսին դերասան Վենսան Կասելից են։ Դերասանուհին երբեք պլաստիկ վիրահատությունների չի դիմել։
Ամուսնացել է 2 անգամ. առաջին ամուսինը Կլաուդիո Բասոն էր, 2-րդը, որից արդեն բաժանվել է, Վենսան Կասելը։ Վերջինի հետ հարաբերությունները շարունակվել են 19 տարի։
Ձեզ ենք ներկայացնում Մոնիկա Բելուչիի հայտնի մտքերից մի քանիսը․
🔸Գեղեցկությունը կնոջ համար խնդիր է դառնում երկու դեպքում՝ երբ այն չկա և երբ բացի նրանից՝ այլ բան չկա:
🔸Մարդու իմացությունը մեծացել է տեխնիկայի ոլորտում, բայց ոչ զգացմունքների:
🔸Ինձ համար հին դառնալը նշանակում է՝ ավելի լավը դառնալ:
🔸Գեղեցկությունը հետաքրքիր է դառնում, երբ այն ծածկված է հագուստով:
🔸Կանացիությունը ներդաշնակություն է, բնականություն և զգամունքայնություն:
🔸Չեմ հասկանում այն կանանց, ովքեր ասում են, թե տղամարդու ցանկությունը նվաստացնում է իրենց: Իմ կարծիքով՝ նրանք պարզապես հաշտ չեն իրենք իրենց հետ:
🔸Ներքին հարմարավետություն զգալն այն չէ, ինչպիսի տեսք ունես, այլ այն՝ ինչ ես դու զգում քո ներսում:
🔸Պետք չէ ատել այն մարդկանց, ովքեր նախանձում են քեզ: Նրանք խոստովանում են, որ դու ավելի լավն ես:
🔸Սերն ապրում է միայն այն դեպքում, երբ փոխադարձ հարգանք ու ազատություն կա: Աբսուրդ է որևէ մեկին որպես իր ունենալու ցանկությունը:
🔸Ես երբեք նիհար չեմ լինի: Բնավորությամբ բավական ալարկոտ եմ: Սիրում եմ ուտել: Իրականում ես այսպիսին եմ և չեմ ցանկանում ոչ իրական լինել:
🔸Որքան էլ ուժեղ լինի կինը, նա միշտ իրենից ուժեղ տղամարդու է սպասում: Եվ ոչ նրա համար, որ նա սահմանափակի իր ազատությունը, այլ՝ որ իրեն թույլ լինելու իրավունք տա;
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում