Գերմանացիները թանկարժեք ջերմատաքացուցիչներ են գնում՝ վախենալով գազի անբավարարությունից

1 Min Read

Գերմանիայի կոմունալ ծառայությունները կիրակի հրապարակված հոդվածում նախազգուշացրել են, որ էներգահամակարգը կարող է ծանրաբեռնվել՝ անարդյունավետ էլեկտրատաքացուցիչների օգտագործման պատճառով։ Հայտնում է CNBC-ն։

Վաճառքի թվերը ցույց են տալիս, որ տնային տնտեսությունները կուտակել են էլեկտրական ջեռուցիչներ, ներառյալ շարժական սարքեր, այն մտավախությամբ, որ Ռուսաստանը կարող է ուկրաինական պատերազմի հետևանքով կրճատել կամ էլ ավելի սահմանափակել գազի մատակարարումները:

Գերմանական էներգետիկայի և ջրամատակարարման ընկերությունների ասոցիացիայի՝ BDEW-ի գործադիր տնօրենն ասել է, որ սպառողները կարող են նույնիսկ անհամեմատ ավելացնել էլեկտրաէներգիայի ծախսերը և ծանրաբեռնել էլեկտրացանցերը, եթե խնայողաբար չօգտագործեն սարքերը: Ըստ նրա, դա կարող է հակառակ էֆեկտ առաջացնել՝ հանգեցնելով հոսանքազրկումների։

Հավելենք, որ, ըստ վիճակագրության, գերմանացիները առաջին կիսամյակում գնել են 600,000 էլեկտրական ջեռուցման սարք, ինչը գրեթե 35%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից:

Կիսվեք այս հոդվածով