Չորս VPN ծառայություններ հեռացվել են App Store-ից

1 Min Read

Չորս VPN ծառայություններ Apple-ի կողմից հեռացվել են ռուսական App Store-ից, այս մասին ծառայությունները հայտնել են իրենց բլոգներում,- գրում է РБК-ն:

Նշվում է, որ Ռոսկոմնադզորն է պահանջել հեռացնել հավելվածները տեղական օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով։ Խնդիրը լուծելու համար կորպորացիան ծրագրավորողներին խնդրել է անձամբ կապվել Ռոսկոմնադզորի հետ:

Խոսքը Red Shield VPN և Le VPN ծառայությունների մասին է: Նշվում է, որ Proton VPN-ը և NordVPN-ը նույնպես հասանելի չեն ռուսների համար:

Թվարկված բոլոր հավելվածները դեռ հասանելի են այլ տարածաշրջանների App Store-ներում։

Նշվում է, որ 2021 թվականից ի վեր Ռուսաստանում արգելափակվել է ավելի քան 160 VPN ծառայություն։ Նման հավելվածների դեմ սահմանափակումներ կիրառվեցին ռուս-ուկրաինական հակամարտության բռնկումից հետո, երբ արգելափակվեցին մի քանի սոցիալական ցանցեր և հարյուրավոր առցանց հրապարակումներ։

Ընդհանուր առմամբ ավելի քան 200 հազար ռեսուրսների սոցիալական էջեր են արգելափակվել, ովքեր իրենց գրառումներում օգտագործել են «ռուսական զինված ուժերի վարկաբեկում» տերմինը կամ բողոքի ակցիաների կոչեր են արել։

 

Share This Article