Հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 61-ամյա Գայանե Պ․-ն և հայտնել, որ 45-ամյա Արտակ Կարապետյանին պատկանող Շերամի փողոցի 96/13 հասցեում գտնվող տան պատուհանի ճաղավանդակը կտրել և պատուհանով մուտք են գործել ներս, տան իրերը խառնել են և գողություն կատարել, իսկ Ա.Կարապետյանը բացակայում է երկրից։
Տեղում ոստիկաններն ու փորձաքրեագետը պարզել են, որ հունիսի 18-ի ժամը 22։30-ից մինչև հունիսի 19-ի 09։00-ն ընկած ժամանակահատվածում պոկել հանել են նշված հասցեում գտնվող երկհարկանի առանձնատան առաջին հարկի ննջասենյակի պատուհանի երկաթե ճաղավանդակը և բացելով ննջասենյակի պատուհանը խոհանոցի պահարանից գողացել փոքր չափի չհրկիզվող պահարանը:
Դրանում եղել են 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր, ինչպես նաև փորձել են բացել մեծ երկաթե չհրկիզվող պահարանը, սակայն չեն կարողացել բացել և իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցանք ավարտին չեն հասցրել:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում