Կրիպտոշուկան կտրուկ անկում է գրանցել. ինչն է պատճառը

2 Min Read

Հուլիսի 5-ի գիշերը Bitcoin-ի և այլ խոշոր կրիպտոարժույթների փոխարժեքները կտրուկ անկում են գրանցել այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել, որ սնանկ հայտարարված Mt. Gox կրիպտոբորսան սկսել է հաճախորդներին մոտ 9 մլրդ դոլար ընդհանուր արժեքով վճարումների գործընթացը,- գրում է РБК-ն:

Ենթադրվում է, որ կրիպտոարժույթի զգալի մասը կարող է վաճառվել բաց շուկայում: Bitcoin-ի գինը նվազել է 8%-ով՝ հասնելով 54 000 դոլարի, ինչն ամենացածր փոխարժեքն է 2024 թ.-ի փետրվարից ի վեր։

Երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթի՝ Ethereum-ի (ETH) փոխարժեքն իջել է ավելի քան 10%-ով՝ հասնելով 2 800-ի։ Լավագույն 100 կրիպտոարժույթների մեծ մասն ըստ կապիտալիզացիայի, այդ թվում՝ Binance-ը BNB, Ripple XRP-ը, Toncoin-ն (TON) և Dogecoin-ն (DOGE), գրանցել են 10-20% անկում:

Mt. Goxը, որը գործել է 2010-ից 2014 թվականներին, աշխարհի ամենամեծ կրիպտո փոխանակումն էր, որը կազմում էր Bitcoin-ի առևտրի ամբողջ ծավալի ավելի քան 70%-ը: Այնուամենայնիվ, բորսայի վրա հաքերային հարձակումների շարքը հանգեցրել է 850 հազար դոլար կորստի, որն այսօրվա փոխարժեքով կազմում է ավելի քան 50 մլրդ դոլար:

2014 թվականին Mt. Goxը, սնանկության դիմում ներկայացրեց, և միայն 2021-ին, գրեթե ութ տարվա դատավարությունից հետո, տուժած հաճախորդների համար փոխհատուցման ծրագիր մշակվեց:

2024 թվականին Mt. Goxը հայտարարեց, որ մտադիր է բաշխել 142 հազար Bitcoin (մոտ 9 մլրդ դոլար), 143 հազար Bitcoin Cash (մոտ 53 մլն դոլար):

Ինչպես հայտնում է Arkham վերլուծական հարթակը՝ փոխհատուցումները վճարելու համար հուլիսի 5-ի գիշերը Mt. Gox-ի դրամապանակ է տեղափոխվել ընդհանուր 48 545 Bitcoin (2.6 մլրդ դոլար):

Մոսկվայի ժամանակով մոտավորապես 9:30-ին պաշտոնապես տրվել է վճարումների մեկնարկը:

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով