Հայաստանի տարածքով անցնող երթուղին լուրջ այլընտրանք է Իրանին` Սև ծով արագ հասնելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով՝ այս ճանապարհը չի փոխարինում մեկ այլ Իրանից դեպի Սև ծով գնացող ճանապարհին, մեկը մյուսին լրացնում են, այլ ոչ թե փոխարինում, բայց Հայաստանով անցնող ճանապարհը նվազում է 2 օրով:
Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանով անցնող Ագարակ-Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։
«Շուտով կհայտարարվի Քաջարանի թունելի շինարարարական աշխատանքների մրցույթի մեկնարկը, իսկ դրանից հետո կլինի դեպի Սիսիան ճանապարհի կառուցումը»,– ասել է նա։