Կանխատեսվում է համաշխարհային պարենային ճգնաժամ

1 Min Read

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԱՄԷ կատարած այցի ժամանակ կանխատեսել է պարենային ճգնաժամ` պայմանավորված սահմանափակումներով և շահարկումներով։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Վուչիչն այցով գտնվում է ԱՄԷ-ում՝ նախագահ Մուհամմեդ բին Զայիդ Ալ-Նահյանի հրավերով։ Այստեղ տված իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ ակնհայտ է համարում պարենային ճգնաժամը: Ըստ նրա՝ հենց որ գները սահմանափավեն, առևտրականներն ու արտադրողները անմիջապես կսկսեն շահարկումներ անել, և դա ոչ մի կերպ հնարավոր չի լինի կանխել։ 

Հիշեցնենք, որ Սերբիայի կառավարությունը նախկինում սահմանափակել էր կաթի, հացի և շաքարավազի «բյուջետային» տեսակների գները։

 

Կիսվեք այս հոդվածով