Ուզում ենք մեծացնել կապերը տնտեսական ասպարեզում. Կարդեն

1 Min Read

Մենք այստեղ ենք՝ ցույց տալու, որ ձեր բարեկամն ենք։ Այս մասին ասել է Մերիլենդ նահանգից սենատոր Բին Կարդենը։

Նա նշել է, որ ուզում են ամրապնդել գործընկերությունը, բայց այստեղ լինելով՝ տեսնում են անվտանգային մարտահրավերներ։

« Միջազգային աջակցությունը, որ կա ռազմական համատեքստում, ձեզ համար սահմանափակում է»,- նշել է սենատորը։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է, բայց  պետք է լինի նաև հաշվետվողականություն փախստականների առումով, պետք է լինի մշակութային ժառանգության պահպանման հարցը։

«Ուզում ենք մեծացնել կապերը անվտանգության, տնտեսական, քաղաքական ասպարեզներում։ Մենք կփորձենք ուղիներ վերհանել, որոնցով կարող ենք առավել խորացնել այն առաջընթացը, որ ունեցել ենք։ Այս գործընկերությունը կարևոր է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ժողովրդավարական երկրկների համար»,- ասել է սենատորը։

Կիսվեք այս հոդվածով