Վրաստանի միջազգային ներդրումային դիրքը բացասական է

1 Min Read

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ Վրաստանի միջազգային ներդրումային դիրքը 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ բացասական է և կազմում է 30.2 մլրդ դոլար, – գրում է Sputnik Грузия-ն:

Նշվում է, որ միջազգային ներդրումային դիրքը արտերկրում գտնվող երկրի ռեզիդենտներին պատկանող ակտիվների և երկրում օտարերկրյա ներդրողներին պատկանող ակտիվների արժեքի տարբերությունն է: Միջազգային ներդրումային դիրքը, ինչպես նաև վճարային հաշվեկշիռը, տեղեկատվություն է տրամադրում մնացած երկրների հետ տվյալ երկրի տնտեսական հարաբերությունները:

Չորրորդ եռամսյակում ցուցանիշը վատացել է 148 մլն դոլարով։ Վրաստանի ներդրումային դիրքի դեֆիցիտը վերջին չորս եռամսյակների ընթացքում կազմում է ՀՆԱ-ի 96.8%-ը։

Միջազգային ընդհանուր ակտիվները կազմում են 15.9 մլրդ դոլար, ինչը, 2023 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ, 6.3 մլն դոլարով պակաս է։

Ընդհանուր միջազգային պարտավորությունները հաշվետու ամսաթվի դրությամբ կազմել են 46.1 մլրդ դոլար։ 2023 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ պարտավորություններն աճել են 141.7 մլն դոլարով։

TAGGED:
Share This Article