Զգուշացում «Անմիջական Հաջողություն Արմենիա» (Immediate Fortune) ներդրումային ընկերության վերաբերյալ:
Կենտրոնական բանկի կողմից ձեռքբերված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Անմիջական Հաջողություն Արմենիա» (Immediate Fortune) անվանումով ներկայացող ընկերությունն իր կողմից բացված կայքէջերի և հեռախոսազանգերի միջոցով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցների դիմաց եկամուտ ստանալու հրապարակային առաջարկով:
Կենտրոնական բանկի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: