Որքանով է էժանացել բենզինը մեկ ամսում

1 Min Read

ՀՀ-ում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Հայաստանյան բենզալցակայաններում այսօր ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը հնարավոր է գնել 470 դրամով, մինչդեռ մայիսին այն 490 դրամ էր, պրեմիում դասինը` 510 դրամ, նախկին` 530 դրամի փոխարեն, սուպեր տեսակը` 730 դրամով, նախկին 750 դրամի փոխարեն։

Ըստ հրապարակված տվյալների` 2024 թ. հունիսին 2023 թ. հունիսի համեմատ գրանցվել է բենզինի 25.7% և դիզելային վառելիքի 16.5% գնաճ, սակայն 2023 թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.3% և 4.3 %-ով:

Նշվում է, որ 2023 թ. դեկտեմբերին ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը լցակայաններում վաճառվում էր 520 դրամով, պրեմիում տեսակինը` 560-570 դրամով։

2023 թ. դեկտեմբերին 2022 թ. նույն ամսվա համեմատ ՀՀ-ում բենզինը թանկացել էր 24.3%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով