Մայրաքաղաքում միջին նորոգման և փոսալցման աշխատանքները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ: Փոսային նորոգման աշխատանքները չեն դադարում նաև գիշերային ժամերին՝ նպատակ ունենալով հնարավորինս չխաթարել երթևեկության բնականոն ընթացքը:

«Անխափան երթևեկության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և լինել առավել զգոն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article