Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանում այս տարի միջին նորոգման ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 55 կմ ճանապարհ: Փոսային նորոգման աշխատանքները չեն դադարում նաև գիշերային ժամերին՝ նպատակ ունենալով հնարավորինս չխաթարել երթևեկության բնականոն ընթացքը:
«Անխափան երթևեկության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և լինել առավել զգոն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում