Amazon-ը ամպային տվյալների մշակման նոր կենտրոն կկառուցի

1 Min Read

Amazon.com-ը կհամագործակցի Ավստրալիայի կառավարության հետ՝ ստեղծելու ամպային տվյալների մշակման նոր կենտրոն՝ հույժ գաղտնի տեղեկատվությունը պահպանելու համար, – գրում է Finance.yahoo.com-ը:

Նշվում է, որ սա մի քայլ, որը կբարելավի երկրի կիբեր հնարավորությունները և կխորացնի անվտանգության ոլորտում համագործակցությունը ԱՄՆ-ի հետ:

Ավստրալիայի փոխվարչապետը Կանբերայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Amazon Web Services ընկերության ամպային ստորաբաժանման հետ համագործակցության մասին՝ նշելով, որ կառավարությունը առաջիկա տասնամյակում նոր համակարգում ներդնելու է առնվազն 1.3 մլրդ դոլար:

Տվյալների կենտրոնների գտնվելու վայրը և պահվող տեղեկատվության բնույթը դեռևս չեն բացահայտվել:

«Այս առաջադեմ տեխնոլոգիան կբարելավի պաշտպանության համակարգը: Դա նաև կապահովի փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ և կօգնի ստեղծել մինչև 2000 աշխատատեղ», – նշվում է պաշտպանության նախարարի հայտարարության մեջ:

Համաձայնագրի համաձայն ՝ Amazon-ը երեք օբյեկտ կկառուցի ամբողջ Ավստրալիայում, որոնք նախատեսված են երկրի պաշտպանության և հետախուզական գերատեսչությունների գաղտնի տեղեկությունները պահպանելու համար:

Նշվում է, որ 2021 թվականին Amazon Web Services-ը հայտարարել է, որ Նոր Զելանդիայում նմանատիպ կենտրոններ կառուցելու համար ստորագրել է 5.3 մլրդ դոլարի գործարք:

Share This Article