Ռուսաստանը շարունակում է կրել Հավաքական Արևմուտքի պատժամիջոցների հետևանքները։ ՌԴ ֆինանսատնտեսական համակարգի գրեթե յուրաքանչյուր բաղադրիչի վրա դրված սահմանափակումները խոչընդոտում են դրանց լիարժեք գործառույթների իրականացմանը։
Որքան էլ ռուսական իշխանությունները փորձեն համոզել, որ պատժամիջոցները հետևանքներ չեն ունենում և նույնիսկ դրական ազդեցություն են թողնում, ՌԴ տնտեսության համար իրականում հեշտ ժամանակներ չեն։
ԱՄՆ-ն և իր ռազմավարական գործըներները ցանկանում են այնպես փոփոխել պատժամիջոցները, որ հնարավոր լինի ՌԴ տնտեսությունն ամբողջովին մեկուսացնել։ Այս համատեքստում կա ըմբռնում, որ պետք է նաև փակել բոլոր այն ճանապարհները, որոնք թույլ են տալիս ինչ-որ կերպ շրջանցել պատժամիջոցները։
Այս դեպքում առաջին հերթին ճնշումներ են գործադրվում ՌԴ հետ հսկայական առևտրաշրջանառություն ունեցող Չինաստանի նկատմամբ։
Ռուս-չինական համագործակցությանը վնասող լուրջ հարված էր Մոսկվայի բորսայի նկատմամբ ՄԱԿ-ի ու Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները։
Արդյունքում նկատվում է, որ չինական բանկերն արդեն սկսում են խուսափել ՌԴ հետ շփումներից։
Այսպես, Մոսկվայի բորսայում 2024թ․ հունիսին մայիսի համեմատ յուանի մասով գործարքները կրճատվել են շուրջ 14%-ով, իսկ յուանի արտաբորսային շուկայում, ընդհակառակը, գործարքների թիվը հունիսին մայիսի համեմատ աճել է 27%-ով։
Այս խառնաշփոթը վերլուծաբանները բացատրում են նրանով, որ չինական բանկերն արագորեն լքում են Մոսկվայի բորսան՝ խուսափելով ընկնել ամերիկան և գլոբալ Արևմուտքի պատժամիջոցների տակ։
Այս ամենի արդյունքում ՌԴ տնտեսությունը կարող է է՛լ ավելի մեկուսացվել։
Այդուհանդերձ, վերջինս չի ենթադրում նաև ռազմական ոլորտում ՌԴ գործողությունների սահմանափակում։ Այստեղ է, որ Գլոբալ Արևմուտքը սխալ հաշվարկ է արել՝ այդպես էլ չսովորելով պատմությունից դասեր քաղել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում