Ռուսաստանը 14 անգամ կրճատել է ցիտրուսային մրգերի ներկրումը Թուրքիայից

1 Min Read

Ռուսաստանը 2024 թվականի մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, կրկնակի կրճատել է թուրքական ցիտրուսային մրգերի ներմուծումը, – գրում է РБК-ն։

Գարնան երրորդ ամսին Ռուսաստանը Թուրքիայից գնել է 5.6 հազար տոննա նարինջ, մանդարին, թուրինջ և կիտրոն։ Ամենաշատը նվազել է նարնջի պահանջարկը՝ 14 անգամ, ներմուծումը տարեկան կտրվածքով նվազել է մինչև 77 տոննա։

Մանդարինի ներմուծումը կրճատվել է 6.5 անգամ՝ մինչև 411 տոննա, իսկ կիտրոնի ներկրումը նվազել է 3 անգամ՝ մինչև 2.2 հազար տոննա: Ներմուծման ընդհանուր ծավալի 52%-ն էլ բաժին է ընկնում թուրինջին։ Միայն այս ցիտրուսն է կարողացել տարեկան կտրվածքով դրական դինամիկա ցույց տալ, ծավալներն աճել են 6 անգամ՝ հասնելով 2.9 հազար տոննայի։

Նշվում է, որ 2023 թվականի երկրորդ կիսամյակում Ռուսաստանում նարինջը թանկացել է: Հուլիսին, հունիսի համեմատ, այս ցիտրուսային մրգերի գնաճը կազմել է 22.6%, ինչը գերազանցել է ցանկացած ապրանքի ինքնարժեքը։ Օգոստոսին սպառողական գներն աճել են ամսական 21%-ով, ինչը, նախորդ ամիսների համեմատ, բոլոր ապրանքախմբերում, ներառյալ ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների ոլորտում ամենամեծ աճն էր:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով