Հունիսին Volvo Cars-ի վաճառքները, նախորդ տարվա համեմատ, ամբողջովին նոր էլեկտրական EX30 մոդելի շնորհիվ աճել են 8%-ով՝ հասնելով 71 514 ավտոմեքենայի, – գրում է Reuters-ը:
Volvo Cars-ը, որը պատկանում է չինական Geely Holding-ին, հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ էլեկտրական և հիբրիդային մոդելների վաճառքն աճել է 41%-ով և կազմում է իր ավտոմեքենաների համաշխարհային վաճառքի 48%-ը:
Նշվում է, որ Volvo Cars-ի ամենամեծ շուկայում՝ Եվրոպայում, վաճառքները տարեկան կտրվածքով աճել են 34%-ով՝ հասնելով մինչև 36 474 ավտոմեքենայի:
Ընկերությունը նշել է, որ ԱՄՆ-ի շուկայում վաճառքները նվազել են 28%-ով՝ հասնելով 9 304 ավտոմեքենայի, իսկ պատճառը ՏՏ ոլորտի հետ կապված սահմանափակումներն էին, որոնք հազարավոր դիլերների ստիպել են դադարեցնել բնականոն գործունեությունը:
Volvo Cars-ի ընդհանուր վաճառքներն այս տարվա առաջին կիսամյակում, 2023 թվականի համեմատ, աճել են 14%-ով՝ հասնելով 388 073 ավտոմեքենայի ամբողջ աշխարհում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում