Москвич 3-ն էժանացել է. որքան արժե մեքենան այժմ

2 Min Read

Moskvich-ը 2024 թվականի մարտին կտրուկ նվազեցրել է իր մեքենաների գները, այժմ Moskvich 3-ը Ռուսաստանի ամենամատչելի քրոսովերն է,– գրում է Autonews.ru-ն:

Ստանդարտ կոնֆիգուրացիայով, մեխանիկական փոխանցման տուփով Moskvich 3-ը, 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, էժանացել է 430 հազար ռուբլով։

Մոսկվայի ավտոմոբիլային գործարանի կայքում գործող գնացուցակների համաձայն՝ այժմ մեքենան արժե 1 690 000 ռուբլի։ Մինչդեռ 2023 թվականի վերջին այս տարբերակն արժեր 2 120 000 ռուբլի:

Նշվում է, որ էժանացել է նաև «Comfort» տարբերակը։ Այժմ Moskvich 3-ի այս տարբերակը կարելի է գնել 1 900 000 ռուբլով: 2023 թվականի վերջին այն արժեր 2 278 000 ռուբլի, տարբերությունը կազմում է ավելի քան 378 հազար ռուբլի:

Միևնույն ժամանակ, 2023 թվականին արտադրված մեքենաները դեռևս հասանելի են։ Moskvich 3 մեքենայի արժեքը 1 590 000 ռուբլի է, «Comfort» տարբերակինը՝ 1 766 000 ռուբլի:

2024 թվականի մարտի սկզբին Moskvich ավտոմոբիլային գործարանը հայտարարեց 2023 թվականի արտադրության որոշ մոդելների գների զգալի նվազեցման մասին։ Moskvich 3-ի գնի կտրուկ նվազումն ավտոսրահներում ազդել է դրանց պահանջարկի վրա։

Autonews.ru-ի հետ զրույցում ավտոդիլերները հայտարարել են, որ այն ժամանակ իրենց մնացել էր ընդամենը մի քանի մեքենա, որոնք «արագ վաճառվում էին»: Դրանից հետո մեքենաների արժեքը կտրուկ բարձրացավ, երբ վաճառքի հանվեց 2024թ. արտադրության Moskvich 3-ը, որը նախորդ տարբերակից թանկ էր 65 հազար ռուբլով։

Հունիսի սկզբին Moskvich-ը կրկին թանկացրեց իր մեքենաների գները, իսկ Moskvich 3-ը ևս թանկացավ 35 հազար ռուբլով։

Նշվում է, որ թանկացումը պայմանավորված է Moskvich մակնիշի ավտոմեքենաների վաճառքի նվազմամբ, ինչը նկատվում է արդեն երրորդ ամիսն անընդմեջ։

 

 

 

 

TAGGED:
Share This Article