Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի ԿԲ-ն կընդլայնի թվային ռուբլու փորձնական նախագիծը,– գրում է РИА Новости-ն:
Նշվում է, որ նախագիծը 9 հազար ֆիզիկական անձանց, 600-ից 1200 իրավաբանական անձանց և մոտ 22 կազմակերպությունների համար է։
«Սեպտեմբերի 1-ից մենք փորձնական ընդլայնում ենք 9 հազար ֆիզիկական անձանց, 600-ից 1200 իրավաբանական անձանց և մոտ 22 կազմակերպությունների համար նախատեսված նախագիծը: Կարևոր է ասել, որ մեր պահանջը քաղաքացիներից, բիզնեսներից և բանկերից հսկայական է», – ասել է Ռուսաստանի Կենտրոնական Բանկի փոխնախագահը:
Նա նաև հիշեցրել է, որ փորձնական ծրագրին դեռևս միացել է 12 բանկ։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են ընտրվում մասնակիցները, նա ասել է, որ իրենք, պարզապես, քանակ են տալիս բանկերին, և իրենք էլ արդեն, ըստ այդմ բաշխում են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում