Հնարավորությունը դռներ չի թակում, այն միայն հայտնվում է, երբ դու ես ջարդում դռները. Հաջողակ Մտքեր

1 Min Read

Կամ գտիր ճանապարհը, կամ էլ նոր ճանապարհ հարթիր:

Ֆիլիպ Սիդնի/ պոետ, հասարակական գործիչ/

Մարդկանց ձախողման առաջին պատճառն այն է, որ նրանք շատ են լսում իրենց ընկերներին, ընտանիքի անդամներին և հարևաններին:

Նապոլեոն Հիլ/ գրող, լրագրող, իրավաբան/

Ոչ մեկի պլանների մեջ երբեք չի մտել լինել ծույլ, հիմար և սնանկ: Այս ամենը սովորաբար պատահում է պլանների բացակայության դեպքում:

Լարի Ուինգեթ/ հեռուստահաղորդավար, գրող/

Հնարավորությունը դռներ չի թակում, այն միայն հայտնվում է, երբ դու ես ջարդում դռները:

Կաել Չենդլեր/ դերասան/

Հաջողության միայն մեկ տոկոսն է աշխատանքը, մնացած 99 տոկոսը ձախողումներն են:

Սոիտիրո Հոնդա/ գործարար, Honda Motor կորպորացիայի հիմնադիր/

Երբ որևէ մեկն ասում է, որ փողով կարելի է անել ամեն ինչ, դա միայն նշանակում է, որ նա փող չունի:

Ջորջ Բերնարդ Շոու/ գրող, դրամատուրգ/

Երազանքները չեն իրականանում հրաշքների միջոցով, այլ պահանջում են քրտնաջան աշխատանք և վճռականություն:

Քոլին Փաուել/ գեներալ, քաղաքական գործիչ/

Հաջողած մարդու և այլոց տարբերությունը ոչ թե ուժի կամ գիտելիքի, այլ կամքի պակասի մեջ է:

Վինս Լոմբարդի/ ֆուտբոլիստ, մարզիչ/

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով