Իլոն Մասկի դեմ 258 միլիարդ դոլար արժողությամբ հայցն ընդլայնվում է

1 Min Read

258 միլիարդ դոլար արժողությամբ հայցը, որով Իլոն Մասկը մեղադրվում է Dogecoin կրիպտոարժույթին բուրգային սխեմա վարելու միջոցով աջակցելու համար, ընդլայնվել է՝ ներառելով յոթ նոր ներդրող հայցվոր և վեց նոր մեղադրյալ, այդ թվում՝ Մասկի թունելային ընկերությունը՝ Boring Co-ն։ Տեղեկացնում է Bloomberg-ը։

Բողոքի համաձայն՝ Մասկը իր Tesla Inc, SpaceX, Boring և այլ կազմակերպությունների միջոցով երկու տարվա ընթացքում  միտումնավոր բարձրացրել է Dogecoin-ի գինը ավելի քան 36000%-ով, ապա թույլ տվել, որ այն անկում ապրի:

Այսպիսով, մեղադրյալները «տասնյակ միլիարդավոր դոլարներ են վաստակել» Dogecoin-ի այլ ներդրողների հաշվին՝ իմանալով, որ այն չունի ներքին արժեք, այլ կախված է բացառապես մարքեթինգից։

Գործով մյուս նոր մեղադրյալը Dogecoin հիմնադրամն է։ Վերջինս ներկայանում է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն ապահովում է Dogecoin-ի կառավարումն ու աջակցությունը:

Նշենք, որ 258 միլիարդ դոլարի վնասը երեք անգամ գերազանցում է Dogecoin-ի շուկայական արժեքի գնահատված անկումը 2021 թվականի մայիսից ի վեր:

 

Կիսվեք այս հոդվածով