Binance-ի հայաստանյան օգտատերերի 70 տոկոսը կշարունակի ներդրումները կրիպտոարժույթներում 2024-ին

4 Min Read

Binance-ը՝ բլոկչեյն էկոհամակարգի և կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարը ներկայացնում է Հայաստանի ներկայացուցիչների հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Binance-ի օգտատերերի 70%-ը նախատեսում է 2024 թվականին շարունակել ներդրումները կրիպտոարժույթներում, և միայն 3,8%-ն է հայտնել, որ չի կատարելու ներդրումներ թվային ակտիվներում 2024-ին: Հարցվածների 66%-ը վստահ է՝ կրիպտոարժույթներն անհրաժեշտ են համաշխարհային տնտեսության զարգացման համար։

Հարցումն անցկացվել է 2024 թվականի մայիսին, և Հայաստանից հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 հոգի։ ­­­Հարցման նպատակը կրիպտոարժույթների արդյունաբերության հիմնական միտումների, կանխատեսումների և հեռանկարների անկախ և անանուն ուսումնասիրությունն էր՝ ըստ Հայաստանում կրիպտոարժույթների բորսայի օգտատերերի:

«Կրիպտոարժույթների աճող ներթափանցումը Հայաստանում վկայում է երկրի նորարարության բարձր ցանկության մասին, որն ապացուցում է նաև տարածաշրջանում կրիպտոարդյունաբերության հետագա զարգացման կարևորությունը։ Binance-ը մտադիր է ակտիվորեն աջակցել այս միտումներին՝ տրամադրելով հուսալի և արդյունավետ գործիքներ, ինչպես նաև մեծ ներդրում ունենալով կրիպտոկրթության զարգացման գործում»,- հարցման արդյունքները մեկնաբանել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի Binance-ի ղեկավար Կիրիլ Խոմյակովը:

Հայաստանում Binance-ի օգտատերերի հարցման հիմնական կետերը.

Հարցման մասնակցիների հիմնական կորիզը տղամարդիկ են՝ 89,7%, ընդ որում, 81%-ը 18-ից 45 տարեկաններն են, իսկ 26-ից 35 տարեկան օգտատերերը կազմում են 34%: Հարցվածների 53%-ն ունի բարձրագույն կրթություն, 35%-ը զբաղված է, իսկ 21%-ն ունի սեփական բիզնես: Հարցման մասնակցածների 16%-ն աշխատում է տրանսպորտի  և արդյունաբերության բնագավառում, երկրորդ տեղում (14,2%) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցներն են և առևտրում ներգրավված է 14%-ը։ Ուշագրավ է, որ 30%-ի համար կրիպտոարժույթները հոբբի են, մինչդեռ 48%-ի համար՝ լրացուցիչ եկամտի աղբյուր:

Տեղեկատվության հիմնական աղբյուրը, որից հարցված օգտատերերը իմացել են կրիպտոարժույթի մասին, ինտերնետն է՝ 51%, երկրորդ տեղում ընկերներն են կամ ընտանիքը՝ 24,3%, երրորդում՝ սոցիալական ցանցերն են՝ 14,2%: Youtube-ը դարձել է տեղեկատվության առաջատար աղբյուրը, որից հարցված օգտատերերը տեղեկատվություն են ստանում կրիպտոարժույթների մասին (31,4%), երկրորդ տեղում Telegram-ն է՝ 24,6%, երրորդում՝ Facebook-ը՝ 14%: Հայ օգտատերերի 45%-ը որոշել է կրիպտոարժույթներ գնել 2022-ից 2023 թվականն ընկած ժամանակահատվածում, և հարցվածների մեծամասնության (30%) համար կրիպտոարժույթներ գնելու պատճառը ներդրումային հեռանկարն է:

Անդրադառնալով իրենց կրիպտո ակտիվների օգտագործմանը՝ հարցվածների գրեթե կեսը հավատարիմ է HODL ռազմավարությանը (կրիպտոարժույթներ պահելը՝ չնայած շուկայական տատանումներին), մինչդեռ 18,5%-ն օգտագործում է կրիպտոարժույթները՝ պասիվ եկամուտ ստեղծելու համար: Հարցվածների 45%-ը իր ֆինանսական միջոցների 1%-ից մինչև 20%-ը պահում է կրիպտոարժույթներով, ամբողջ միջոցները կրիպտոարժույթով պահում է միայն 4,4%-ը:

Հարցվածների 35%-ը համաձայն է, որ կրիպտոարժույթների արդյունաբերությունը պետական ​​կարգավորման կարիք ունի, մինչդեռ 34%-ը դեմ է դրան, իսկ 31%-ի համար դա կարևոր չէ: 36%-ը վստահ է, որ կարգավորման շնորհիվ կրիպտոարժույթների շուկան էլ ավելի մեծ աճ կարձանագրի, իսկ 31%-ը կարծում է, որ կրիպտոարժույթների շուկան կդառնա ավելի թափանցիկ և անվտանգ: Հայաստանից Binance-ի հարցված օգտատերերի կեսը կարծում է, որ մինչև տարեվերջ Bitcoin-ի արժեքը տատանվելու է 70-ից մինչև 100 հազար դոլարի սահմանում։

Հետաքրքրականն այն է, որ հարցված հայ օգտատերերի 42,3%-ը երբեք չի օգտվել ավանդական ներդրումային հնարավորություններից (օրինակ՝ գնել բաժնետոմսեր, անշարժ գույքի ներդրումներ), 48,3%-ը կարծում է, որ ժամանակի ընթացքում կրիպտոարժույթով ավանդները կկարողանան փոխարինել ավանդական բանկային ավանդների, 41%-ի կարծիքով, կրիպտոարժույթները առաջիկա 5 տարում կկարողանան ամուր տեղ գրավել համաշխարհային ֆինանսական համակարգում:

 


***
Binance-ը կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարն է՝ ֆինանսական ապրանքների փաթեթով, ներառյալ թվային ակտիվների առևտրի ամենամեծ բորսան ըստ ծավալի: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց վստահած Binance պլատֆորմը նախագծված է օգտատերերի փողի ազատությունը բարձրացնելու համար և առաջարկում է կրիպտոարժույթի ապրանքների ու առաջարկների անզուգական պորտֆել, ներառյալ առևտուր և ֆինանսներ, կրթություն, տվյալներ և հետազոտություններ, բարեգործություն, ներդրումներ և ինկուբացիա, ապակենտրոնացում և ավելին։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://www.binance.com

 

 

TAGGED:
Share This Article