Փոխվել են ավտոմեքենաների ապակիների մգեցման կանոնները

1 Min Read

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանում ավտոմեքենաների սեփականատերերը հուլիսի 3-ից չեն տուգանվի, եթե առջևի ապակիները մինչև 60% մգեցված լինեն,- գրում է Sputnik Грузия-ն։

Առանց հատուկ թույլտվության և նորմայից բարձր մգեցված ապակիներով մեքենա վարողները կտուգանվեն 500 լարիով (մոտ 180 դոլար)։

Համաձայն նոր կանոնների՝ առջևի կողային ապակիների ներկման մակարդակը սահմանվել է 40%-ից մինչև 60%, իսկ հետևի կողային ապակիների ներկման մակարդակը մնացել է նույնը՝ 75%:

Արգելվում է մգացնել դիմապակին։ Նշվում է, որ ամբողջովին մգեցված ապակիներով մեքենաներ կարող են օգտագործել Վրաստանի նախագահը, վարչապետը, նախարարները, քաղաքապետը, պատգամավորները, ուժային կառույցների ղեկավարները, դատարանների նախագահները, պետական ​​անվտանգության աշխատակիցները։

Բացի այդ, պատուհանների ամբողջական մգեցում կարող են կատարել քննչական մարմինների մեքենաները,  շտապ օգնության մեքենաները և բանտարկյալներին տեղափոխող մեքենաները:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով